Blogger Widgets

Ժամանակակից Mac Book Air-ն իր օրիգինալ տեսքը չունի

«Ժամանակակից Mac Book Air-ն իր օրիգինալ տեսքը չունի»,– պնդում է SemiAccurate ամսագիրը: Պարզվում է, որ այս համակարգիչը պետք է հիմնված լիներ Advanced Micro Devices' (AMD) Llano չիպի վրա, սակայն վերջին րոպեներին նրանք հրաժարվել են այս գաղափարից: Փոխարենը Mac Book Air-ը, որը Apple ֆիրման թողարկել է դեռ հուլիս ամսին, աշխատում է Intel-ի Sandy Bridge i5 և i7 պրոցեսորներով, որոնք ինտեգրված գրաֆիկներ ունեն:
Իսկ ինչ վերաբերում է Apple-ի հետագա պլաններին, ապա նրանք հնարավոր է, որ պրունակեն ARM չիպեր:

Ըստ «Մորգան Սթենլի» ֆինանսական կազմակերպության՝ Mac Book Air–երն ոչ մի դեպքում չեն դադարելու արտադրվել: Այս չափազանց բարակ համակարգիչները Apple ֆիրմայի 28 % վաճառքն են կազմում, հաշվի առնելով, որ այդ թիվը 8 % էր՝ համեմատած 2011 թվականի առաջին 6 ամիսների հետ:

Չի բացառվում նաև 15-դյույմանոց Mac Book Air-ի արտադրությունը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More