Blogger Widgets

Բաքուն օր-օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին. ԼՂՀ ՊԲ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր-օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ նոյեմբերի 20-ին` ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի արձակած գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք»:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More