Blogger Widgets

Իրինա Շեյքն

Նորաձեւության աշխարհում ամենապահանջարկված մոդելներից Իրինա Շեյքն իր հաջողությունների ու համբավի համար պարտական է սիրելիին` հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուին. այսպես են կարծում շատերը: Բրիտանական “Esquire”-ի նոր համարում 26-ամյա գեղեցկուհին փորձել է ապացուցել, որ առանց հովանավորության էլ “ցույց տալու բան ունի”:):

Մոդել Իրինա Շեյքը

PlayBoy-ի մասին
Երբեք չեմ նկարահանվի էրոտիկ ամսագրերի համար: Այո, ես հիմնականում ներքնազգեստ ցուցադրող մոդել եմ, բայց ամեն դեպքում բարձր նորաձեւություն եմ ներկայացնում: Անցյալ տարի “Playboy”-ը ֆոտոսեսիայի համար ոսկե սարեր էր խոստանում ինձ, իսկ իմ պատասխանը հետեւյալն էր. “Ոչ մի դեպքում”: 

Գիտեմ, Նաոմի Քեմփբելն ու Կլաուդիա Շիֆերն արել են դա, բայց կարիերայի ավարտին: Այնպես որ, մերկ լուսանկարները միայն ավելորդ անգամ ցուցադրեցին իրենց` ժամանակին չենթարկվող կառուցվածքը: 

Մոդել Իրինա Շեյքը
Բարձրակրունկ կոշիկների եւ համադասարանցիների մասին

Բարձրակրունկ կոշիկներ կրում եմ 10 տարեկանից, իսկ կարճ կիսաշրջազգեստներ սկսել եմ հագնել ավելի վաղ տարիքից: Համադասարանցիներս միշտ ծիծաղել են ինձ վրա. այնքան բոյով էի, նիհար եւ բարձրակրունկ կոշիկներով… Տղաներին ընդհանրապես դուր չէի գալիս: 

Ներքին գեղեցկության մասին

Կարծիք կա, որ բոլոր մոդելները, նուրբ ասած, հիմար են: Բայց իրականում աղջիկները, որոնք այս բիզնեսում հաջողությունների են հասել, կարող են պարծենալ իրենց խելքով: Հիմարներին երկրորդ անգամ նկարահանման չեն կանչի: Կրթություն եւ թեթեւ բնավորություն, ահա հաջողության հասնելու մեր բանալին, որով եւ գրավում ենք մարդկանց:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More