Blogger Widgets

Չինաստանը ավելի քան 300 միլիոն դոլար կծախսի Չինական Մեծ պարիսպը վերանորոգելու համար

Չինաստանը ավելի քան 300 միլիոն դոլար կծախսի Չինական Մեծ պարիսպը վերանորոգելու համար



Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսյու ավանի Ցզյայույգուան քաղաքի ղեկավարությունը սկսել է 2.03 միլիարդ յեն (317 միլիոն դոլար) արժողությամբ նախագծի իրականացումը, որով նախատեսված է վերանորոգել Չինական Մեծ պարսպի արևմտյան հատվածը:

Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, նախագիծը նախատեսում է վերանորոգել Ցզյույայ դարպասի շրջանում գտնվող պատ, որտեղից սկսվում է Մեծ պարիսպը: Չինական Մեծ պարիսպը կառուցվել է Մին արքայատոհմի կողմից (1368-1644 թթ.): Վերանորգման ծրագրի շրջանակներում կառուցվելու է թեմատիկ այգի և պատի վիճակը ստուգող կենտրոն:

Նախագծին իրականացնելու համար գումարը հատկացվելու է Չինաստանի բյուջեից: Ցզյայույի դարպասը, որը 1987 թվակաինի մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում, կառուցվել է 1372 թվականին և կարևոր նշանակություն է ունեցել միջնադարյան Մետաքսե ճանապարհի համար: Վերջին անգամ մեծամասշտաբ վերականգնման աշխատանքներ տարվել են 1984 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինական մեծ պարիսպը գտնվում է վտանգի տակ տասնյակ օրինական և անօրինական հանքահորերի պատճառով:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Պեկինում մեկնարկել էր Չինական Մեծ պարսպի հնագույն հատվածների պահպանման ծրագիրը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More