Blogger Widgets

Հ1 հեռուստաալիքը խախտել է ՀՀ օրենսդրությունը

USAID ամերիկյան կազմակերպությունը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»–ի հայաստանյան ներկայացուցչությունը տարածել են համատեղ հաղորդագրություն՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից հոկտեմբերի 27-ին ներկայացված՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների և գովազդի զետեղման` օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի 2011 թվի մայիս-հունիս ամիսների հաշվետվության մասին։Հաղորդագրության մեջ ասվում է. 

«Դիտարկումների արդյունքում պարզվել է. 

1.1. Հ1 հեռուստաալիքը շարունակում է խտրականորեն հեռարձակվել Հայաստանում. Երևանում այն հեռարձակվում է շուրջօրյա, իսկ Շիրակի մարզում օրական 19-20 ժամ միայն:

1.2. 2011 թվի մայիս ամսին Գյումրիում հեռարձակված հաղորդումներում Հ1-ի եթերում գովազդը օրենքով սահմանված առավելագույն 7% ծավալի փոխարեն կազմել է 10,73%, իսկ հունիս ամսին` 9,17%: 

1.3. Օրական հաշվարկով 2011 թվի մայիս ամսին Գյումրիում հեռարձակված Հ1-ի հաղորդումներում գովազդի` օրենքով սահմանված առավելագույն 7% չափը գերազանցվել է դիտարկված 27 օրերից 28-ի դեպքում, իսկ հունիսին` դիտարկված 29 օրերից 28 օրերի դեպքում:

2. ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով սահմանված` հաղորդումները 20 րոպեում մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու պահանջի խախտումներ դիտվել են մայիսի 27 օրերի ընթացքում` 153 անգամ (112 հաղորդում), իսկ հունիսի դիտարկված 29 օրերի ընթացքում` 170 անգամ (139 հաղորդում): Այս իմաստով ամենատուժած 5-ական հաղորդումները մայիսին եղել են «Աննա-2»-ը, «Հրեշտակների դպրոցը» սերիալները, «Երգ երգոց», «Մերոնք» և «02 Ոստիկանական լրատու» հողորդումները, իսկ հունիսին` «Հայլուրը», «Աննա-2», «Հրեշտակների դպրոցը» սերիալները, «Հայաստանի ճամփեքով», «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումները:

3. Մեկ ժամում գովազդի` առավելագույնը 10 րոպե ծավալի մասին օրենքով սահմանված պահանջը խախտվել է մայիսի 27 օրերի ընթացքում 109 ժամերի ընթացքում, իսկ հունիս ամսին` 74 ժամերի ընթացքում:

4. Մայիսի 27 դիտարկված հաղորդումներում նկատվել է մոտ 171,5 րոպե (10290 վրկ) հնարավոր քողարկված գովազդ, իսկ հունիսի 29 օրերի ընթացքում` մոտ 282,3 րոպե (16973 վրկ) հնարավոր քողարկված գովազդ: Այս հնարավոր քողարկված գովազդներում երևացել են համապատասխանաբար` մայիսին` 100 օբյեկտ կամ բրենդ, իսկ հունիսին` 106:

Դիտարկված բազմաթիվ խախտումները շտկելու համար հաշվետվությունում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` ուղղված ՀՀ Ազգային Ժողովին, ՀՌԱՀ-ին, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին և Հ1 հեռուստաընկերության տնօրինությանը:

Չնայած այն հանգամանքին, որ համանման խախտումների մասին բացահայտումներով նախորդ հաշվետվությունն (մարտ-ապրիլ) ուղարկվել էր վերոհիշյալ մարմիններին, արձագանք ստացվել է միայն ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովից: http://www.asparez.am/news-hy/hayastani_hanrayin_h1-hy/

2011 թվի մայիս-հունիս ամիսների Հ1 հեռուստաալիքի հաղորդումների դիտարկումների ամբողջական հաշվետվությունը ներկայացվում է այս հաղորդագրությանը կից PDF ձևաչափով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շահագրգիռ է ստանալ շահագրգիռ հանրության արձագանքը այս հաշվետվությանը:

Ուշադրություն. մայիս ամսվա դիտարկումները արվել են 27 ամբողջական օր` 31-ից, իսկ հունիսինը` 29 ամբողջական օր` 30-ից:

Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կամավորական ներդրումների, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ»:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More