Blogger Widgets

Ի՞նչ հագուստ չեն սիրում տղամարդիկ

Լայն տաբատներՆորաձևության բոլոր միտումները չեն, որ սիրված են տղամարդկանց կողմից: Որոշ իրեր նրանց համար սեքսուալ չեն, որոշներն էլ չափազանց բաց: Մինչ ինչ-որ սուպեր-նորաձև հագուստ գնելը պետք է կանգ առնել ու մտածել. «Արդյո՞ք սա այն է, ինչ իսկապես սազում է ինձ, և արդյո՞ք ես իսկապես գեղեցիկ կերևամ այս հագուստով տղամարդկանց առջև»:
Այսօր կազմել ենք այն հագուստի տարրերի ցուցակը, որոնք տղամարդկանց կարծիքով գեղեցիկ ու կանացի չեն:

Լայն տաբատներ:

Այս ցուցակի առաջնորդները լայն, պարկանման տաբատներն են, որոնց «ձագն» անճոռնի ներքև է ձգվում: Կլորիկ կոնքերի և բարակ իրանի փոխարեն տղամարդիկ տեսնում են մի կնոջ, ով փողոց է դուրս եկել «լցված» տակդիրներով:

Չափազանց մեծ ակնոց:

Աչքերը հոգու հայելին են, իսկ ինչպե՞ս տղամարդիկ տեսնեն կանանց գեղեցիկ պայծառ աչքերը, երբ դրանք թաքնված են «գլխից մեծ» ակնոցների տակ:
Չափազանց մեծ ակնոց

Գլադիատորի սանդալներ:

Այս կոշիկները թեև չափազանց հարմար են, բայց բնավ կանացի չեն դարձնում ոտքերը: Պարզվում է, որ այս կոշիկները չեն գրավում տղամարդկանց:
Գլադիատորի սանդալներ

Լեգգինսներ:

Կինը չպետք է վուլգար լինի: Դա վանում է տղամարդկանց և ագրեսիա հրահրում: Լեգգինսները գեղեցիկ են միայն լուսանկարներում:
Լեգգինսներ

Լայն կիսաշրջազգեստներ:

Գուցե այս կիսաշրջազգեստների մոդելյերն ինչ-որ դեռահաս աղջնակ է եղել, սակայն իրական կնոջ զգեստապահարանում նրանք տեղ չունեն: Տղամարդկանց կարծիքով այս փեշերը փչացնում են կնոջ արտաքինը:
Լայն կիսաշրջազգեստներ

Էմո ոճ:

Վարդագույն էմո ոճը տղամարդկանց աչքերում ծիծաղելի է թվում: Սև պայուսակ, մետաղական աքսեսուարներ, անհասկանալի վարսահարդարում... Նման կերպ կարելի է հագնվել միայն Հելլոուինին:
Հսկայական պայուսակներ: Մեծ և տարողունակ պայուսակները չափազանց նյարդայնացնում են տղամարդկանց: Դրանց մեջ ոչինչ գտնել հնարավոր չէ: Կանայք սակայն այլ կարծիքի են մեծ և հարմար պայուսակների մասին. չէ՞ որ այնտեղ կարող ենք ամեն ինչ տեղավորել ու տեղափոխել:
Էմո ոճ

Չափազանց բաց հագուստ:

Որքան տարօրինակ է, սակայն չափազանց բաց զգեստներն ու բլուզները դուր չեն գալիս տղամարդկանց: Պետք չի շտապել բացել մեջքը, անգամ եթե դրսուն 30 աստիճան է:
Չափազանց բաց հագուստ

Շորտեր:

Վերջին տեղում են շորտերը: Բանն այն է, որ տղամարդկանց աչքերում կանացի զգեստապահարանի այս տարրը սազում է 100-ից 5 աղջկան:
Շորտեր
Կարծես թե հասկացանք, թե ինչ հագուստ չեն տղամարդիկ սիրում: Իսկ ի՞նչ են նրանք սիրում: Ամենալավ միջոցը սեփական ոճը գտնելն է, ինչը կօգնի թաքցնել կառուցվածքի թերոթյունն ու ընդգծել առավելությունները: Եվ որքան հնարավոր է շատ դասական հագուստ: Եվ իհարկե էլեգանտ պայուսակ, որտեղ կլինեն շրթներկ ու հայելի:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More