Ամերիկացիները «սև ուրբաթի» զեղչերի ժամանակ ծախսել են 52.4 մլրդ դոլար
«Սև ուրբաթ» և դրան հաջորդող հանգստյան տոներին ամերիկացիները ծախսել են 52.4 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է CNN-ը, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ամերիկացիներն այս տարի ծախսել են 16%-ով ավել (նախորդ տարի՝ 45 մլրդ): Այսպիսի տվյաներ են բերվում ԱՄՆ Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի հաշվետվության մեջ:
Բացի այդ, զգալիորեն ավելացել է գնումներ կատարող մարդկանց թիվը: Անցյալ տարի «սև ուրբաթին» մասնակցել է 212 մլն մարդ, այս տարի՝ 226 մլն.:
Առավել մեծ պահանջարկ են ունեցել հագուստը, այնուհետև տան համար նախատեսված կենցաղային պարագաները, հարդարանքի պարագաները և էլեկտրոնիկան:
ԱՄՆ-ում «սև ուրբաթ»-են անվանում գոհաբանությունից հետո եկող առաջին ուրբաթ օրը: Այդ օրը շատ խանութներ բացվում են վաղ առավոտյան: Այնուամենայնիվ այս տարի որոշ խանութներ իրենց դռները բացել են ոչ թե ուրբաթ, այլ հինգշաբթի ուշ երեկոյան: Դա առաջացրել էր ամերիկացիներից շատերի դժգոհությունը, քանի որ այդ օրը նրանք նախատեսում են լինել ընտանքի կողքին՝ սեղանի շուրջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`