Blogger Widgets

Անցնող տարվա ընթացքում տեսա նաև դժբախտ օրեր. Էմմի

Անցնող տարվա ընթացքում տեսա նաև դժբախտ օրեր. Էմմի
Երգչուհի Էմմին ներկայում զբաղված է իր տեսահոլովակների նկարահանման նախապատրաստական` բեմադրական ու հագուստների պատրաստման աշխատանքներով: Տեսահոլովակներից մեկը, Էմմիի խոսքով, մասշտաբներով շատ մեծ է ու անմիջական առնչություն ունի սպորտի հետ, սակայն նա չցանկացավ բացել փակագծերը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմին` նշելով, որ տեսահոլովակը լույս կտեսնի արդեն 2012թ.: Ինչ վերաբերում է երգին, ապա դրա ձայնագրման դեմո տարբերակն արդեն ավարտվել է, սակայն, նրա խոսքով, այն դեռ փոփոխություններ կարող է կրել, ինչպես եղավ «Քեզ, իմ սեր» երգի ձայնագրման աշխատանքների հետ կապված:

«Ջնջում էինք, նորից փոփոխություններ անում, ձայնագրում: Հիմա ինչի վրա աշխատում ենք, լույս կտեսնի արդեն հաջորդ տարի»,- խոստովանեց երգչուհին:

Այն հարցին` Էմմիի համար ինչպիսի՞ն էր անցնող տարին ստեղծագործական առումով, վերջինս պատասխանեց, որ տարին շատ հագեցած էր`լի անակնկալներով, շատ ծանոթություններով:

Երգչուհու խոսքով, անցնող տարվա ընթացքում ինքը հասցրեց մասնակցել «Եվրատեսիլին», տեսնել նաև դժբախտ օրեր, ելույթներ ունենալ տարբեր երկրներում, տեսնել իր վաղեմի ընկերներին:

«Այս մեկ ամսվա ընթացքում շատ ավելի աշխատանք ունեմ անելու»,- եզրափակեց խոսքը երգչուհին:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More