Blogger Widgets

Facebook–ցիներն օգնում են Նարեկ Սարգսյանին

Facebook–ցիներն օգնում են Նարեկ Սարգսյանին

Facebook սոցիալական ցանցի օգտատերերն ուզում են օգնել Նարեկ Սարգսյանին։ Այդ նպատակով ստեղծվել է մի էջ, որտեղ կոչ է արվում մտածելու դժվար աշխատանքից ազատել նրան։ Էջը ստեղծողները գրում են.
«Հարգելի´ երևանցիներ և հայեր, խնդրում ենք ձեզ տրամադրել այն սակավաթիվ դատարկ մնացած տարածքների լուսանկարները, որտեղ Նարեկ Սարգսյանը կկարողանա կերտել նորանոր էլիտար շենքեր: Օրինակ` այն անիմաստ օգտագործվող տարածքները, ինչպիսիք են մանկական խաղահրապարակները, նարդի քցելու բեսեդկաները եւ պարզապես դատարկ, մեկուսի տարածքները, զբոսայգիներն ու կանաչ տարածքները: Մի´վարանեք, լուսանկարե´ք և օգնե´ք Մեծ Ճարտարապետին` կերտելու մեր վաղվա ապագան»։
Այս էջում արդեն հայտնվել են կառուցապատման համար առաջարկվող տարածքների՝ Հրազդան մարզադաշտը, մանկապարտեզներ և խաղահրապարակներ, շենքերի բակեր և մայթերի մոտ ազատ տարածքներ։
Օգտատերերից մեկը էջում տեղադրել է Փափազյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում գտնվող ազատ տարածքի լուսանկար և գրել է. «Այստեղ խնդրում ենք կառուցել միայն էլիտարներ: Հանկարծ մանկական այգի կամ մանկապարտեզ չսարքեք: Պահպանեք 20–ամյա ավանդույթները»։

Երևանի այս տեղանքները մատնանշելով՝ սոցիալական կայքի օգտատերերն օգնում են Երևանի գլխավոր ճարտարապետին խնայել ջանքերը և չմտածել, թե էլ որտեղ կան անճաշակ շինություններ կառուցելու համար «ազատ» տարածքներ։



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More