Blogger Widgets

Հայաստանում ծխախոտից տարեկան 3000-3500 մարդ է մահանում


Հայաստանում ծխախոտից տարեկան 3000-3500 մարդ է մահանում
Հայաստանում տարեկան մահանում է 27-28 հազար մարդ, որից 3000-3500-ը` ծխախոտից: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը` հավելելով, որ 15 տարեկանից բարձր տղամարդկանց 54 տոկոսը հանդիսանում են ծխախոտ օգտագործող, իսկ 19 տարեկանից բարձր բնակչության 50 տոկոսն ունի ավելցուկային քաշ:
Նրա խոսքով` քաշը նվազեցնելու լավագույն ձեւը ֆիզիկական ակտիվությունն է, մինչդեռ Հայաստանում ֆիզիկական ակտիվություն ցուցանիշը շատ ցածր է:
«Առողջ ապրելակերպը լայն հասկացություն է, դրա մեջ մտնում  է սպորտը, առողջ սնունդը, հոգեկան հանգստությունը, առողջ աշխատանքային մթնոլորտը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայկական Բժշկական ասոցիացիայի նախագահ, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պարունակ Զելվեյանը առանձնացրեց սննդի քանակը եւ որակը` միաժամանակ շեշտելով, որ ամեն ինչ չափի մեջ օգտագործելով վնաս չի լինում: Նա խորհուրդ է տալիս սննդի հանդեպ լինել պահանջկոտ եւ չգնել պատահական բաներ, անպայման նայել բաղադրությունը: Մասնագետները  նշում են, որ եթե ֆասթ-ֆուդերը, ալկոհոլային խմիչքները, գազավորված եւ քաղցր ըմպելիքները չեն դառնում կենսակերպ, ապա դրանք վնասակար չեն: Ամեն դեպքում, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, այս սեզոնի լավագույն սննդակարգը հիմնված է մրգերի, բանջարեղենների վրա:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More