Սերգեյ Մարգարյան 6:24 AM Նորություններ
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության նորարարական կենտրոնում տեղի ունեցավ համակարգչահենության դեմ ուղղված տարեկան արշավին նվիրված միջոցառում: Ինչպես լրագրողներին հայտնեց ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, այս անգամ արշավն ուղղվածություն է վերցրել դեպի գործարար կառույցներն ու սպառողների շրջանակը՝ նրանց մոտ օրինական ծրագրային ապահովում օգտագործելու առավելությունների գիտակցությունը բարձրացնելու նպատակով:
Գ. Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանում համակարգչահեն ծրագրերի կիրառումը թեև նվազման միտումներ ունի, սակայն այսօր դեռ մոտ 87% է: Առևտրային ազդեցության տեսանկյունից առաջիկա 4 տարվա ընթացքում համաշխարհային հարթությունում հենության մակարդակի կրճատումը 10 տոկոսային միավորով կարող է հանգեցնել նրան, որ 142 մլրդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր ձեռնարկատիրական գործունեությանն ողղվող գումարների չափը: Ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվեն մոտ 500 հազ. նոր աշխատատեղեր և մոտ 32 միլիարդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր հարկային եկամուտների քանակը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյո՞ք բիզեսի համար առավել շահավետ չէ բաց կոդով անվճար ծրագրերի օգտագործումը, Գ. Բարսեղյանը պատասխանեց. «Այսօր բաց կոդով ծրագրերը շանս չունեն: Դա ընդամենը բիզնես մոդելի տարբերություն է»: Նրա մեկնաբանմամբ՝ այդ պրոդուկտների համար վճարը գանձվում է սպասարկումից, իսկ «Մայքրոսոֆթ»-ի արտադրանքի դեպքում 7 տարվա սպասարկման արժեքը ներառված է գնի մեջ:
«Եթե «Մայքրոսոֆթ»-ի պրոդուկտները, ասենք, անվճար լինեն, բնականաբար, բաց կոդը ընդհանրապես շանս չէր ունենա տարածվելու: Այսինքն՝ բարելավելով հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները երկրում՝ մենք նաև մրցակցություն ենք ստեղծում, որովհետև հիմա այդ մրցակցությունը գոյություն չունի»,- ասաց Գ. Բարսեղյանը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`