Blogger Widgets

Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը վաճառե՞լ են Comedy Club Production-ը

“Գազպրոմ Մեդիա” հոլդինգի մաս կազմող “ТНТ” հեռուստաալիքը գնել է “Comedy Club Production” ընկերության բաժնետոմսերի 75 %-ը: “Comedy Club Production”-ը “ТНТ”-ի հաղորդումների հիմնական մատակարարն է:
Arthur Janibekyan
“Comedy Club Production”-ի համասեփականատեր Արթուր Ջանիբեկյանը
“ТНТ”-ն գնել է “Comedy Club Production”-ի արտադրած բոլոր հաղորդումների արխիվը եւ երկարաժամկետ պայմանավորվածություն է ձեռք բերել նոր հաղորդումների պատրաստման մասին:
“Comedy Club Production”-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ ընկերությունն ու “ТНТ”-ն “դեռ երկար միասին կաշխատեն”: 
Հիշեցնենք,  2011 թվականի օգոստոսին “Կոմերսանտ” թերթը գրել էր, որ
“ТНТ”-ն կարող է հայտարարել “Comedy Club”, “Наша Russia”, “Մահացու ուժ”, “Дом-2”, հաղորդումները եւ “Ունիվեր”, “Интерны” սերիալները արտադրող “Comedy Club Production” ընկերության վերահսկիչ փաթեթը 250 միլիոն դոլարով ձեռք բերելու մասին:

Garik Martirosyan
“Comedy Club Production”-ի համասեփականատեր Գարիկ
 Մարտիրոսյանը (Լուսանկարը` http://www.sostav.ru)

2007-ին հիմնված “Comedy Club Production”-ը “ТНТ”-ի հիմնական գործընկերն է: 2010 թվականին այն կոնսոլիդացրել էր նաեւ “Ունիվեր” եւ “Интерны” սերիալները ներկայացնող 7 Art պրոդյուսերական ընկերության 74%-ը, որտեղ Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին ի սկզբանե պատկանում էր միայն  51%-ը:
Աղբյուրը` Lenta.ru



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More