Blogger Widgets

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ>

Դեռ 2008-ին hոկտեմբեր, #10(29)¤ <Ես Yes!>-ը առաջիններից էր, որ անդրադարձավ և ներկայացրեց այն ժամանակ երգչուհի նա ընտրել էր երաժշտության փոփ ուղղությունը),


այժմ արդեն դերասանուհի Անի Երանյանին: Անին դեռ այն ժամանակ ասել էր, որ ժամանակն ու իր լսարանը ցույց կտան` կկարողանա պահպանել դիրքերը երգարվեստում, թե ոչ, սակայն այդ նույն ժամանակը կարծես անողոք գտնվեց Անիի հանդեպ… Գոնե որպես երգչուհու, քանի որ նրա դերասանական կարիերան կարծես առավել հաջող է դասավորվում: Երգարվեստում չերևալու, ընտանիքի, հետաքրքրությունների և շատ այլ թեմաների մասին էլ Անիի հետ զրուցեցինք հերթական նկարահանումներից մեկի ընթացքում:
Ծննդյան օր, ամիս, տարի` 04.02.91
Հաղթանակներդ` սիրածս աշխատանքը, ընտանիքս ու լավ ընկերներս
Սկզբունքներդ` ինչ բարձունքների էլ հասնես, կարևորը մարդ մնալն է
- Այժմ երգարվեստում չես երևում, ինչով է դա պայմանավորված:
- Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի երգել, հիմնական նպատակս հենց երգով զբաղվելն էր: Այնուհետև այնպես ստացվեց, որ միտքս փոխեցի և շատ հանկարծակի որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ` չնայած պետք է Մոսկվա մեկնեի և այնտեղի երաժշտական ակադեմիայում սովորեի: Այդ շրջանում սկսեցի դերասանական արվեստով զբաղվել, բայց այնպես չէր, որ երգն ամբողջությամբ թողել էի. ընթացքում անընդհատ զբաղվում էի դրանով: Իսկ երբ սկսեցի ֆիլմերում և սերիալներում նկարահանվել, մխրճվեցի այդ ամենի մեջ և մի տեսակ ժամանակ չունեցա այդ երկուսը համատեղելու: Կարծում եմ, եթե ինչ-որ բան անում ես, պետք է շատ լավ անես: Երգի հետ կապված դարձյալ պլաններ ունեմ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ խոսել դրա մասին:
- Վերջերս խաղացել ես <Հեյ ջան, Շաշաստան> ներկայացման մեջ: Ընդհանրապես թատրոնում խաղում ես, հասցնում ես թատրոնի բեմում լինել:
- Կարելի է ասել, դա առաջին` դեբյուտային ներկայացումս էր: Թատրոնից առաջարկներ շատ են եղել, բայց այս մեկը չմերժեցի, որովհետև առաջարկը Վարդան Աճեմյանի թատրոնից էր, ինչից շատ գոհ եմ: Այժմ հրաժարվել եմ բոլոր ներկայացումներից, այդ թվում նաև` ուսանողական: Ես կինոյի դերասան եմ, ով սիրում է քայլեր անել նաև թատրոնում:


- Թատերական ինստիտուտում ստացած տեսական գիտելիքներդ օգնում են քեզ գործնականում` նկարահանումների ժամանակ:
- Բնականաբար, շատ են օգնում, բայց, ցավոք, թատերականին շատ քիչ ժամանակ եմ հատկացնում: Գործի բերումով չեմ հասցնում դասերին հաճախել և այս պարագայում գործնական գիտելիքներն ինձ ավելի շատ են օգնում:
- Եղել են ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու առաջարկներ, որ մերժել ես: Եթե այո, ինչ պատճառներով:
- Հա, շատ են եղել առաջարկներ, որ մերժել եմ ու չեմ զղջում դրա համար: Պատճառները շատ տարբեր են. օրինակ` սցենարը չեմ հավանել, իսկ վերջին մերժումը կապված էր կերպարի հետ. որոշ պայմանավորվածություններ ունեի, պարզապես չէի կարող համաձայնել:
- Այժմ նաև հաղորդում ես վարում, ինչպես հայտնվեցիր հեռուստատեսությունում:
- Այդ հարցին թող Ռուբեն Շահինյանը պատասխանի (զրույցին մասնակցեց նաև Անիի պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը), որովհետև առաջարկն իրեն են արել :)
Ռուբեն- Կա <մասնագիտական քասթինգ մտքի մեջ> ասվածը. այդ ժամանակ պետք էր ընտրել այնպիսի մեկին, ով և երաժշտությունից տեղյակ կլինի, ևարտաքնապես հեռուստադիտողի համար ճիշտ և հաճելի կլինի: Անին հեռուստադիտողի կողմից սիրված է, ինչը նույնպես շատ կարևոր է: Եվ հետո, երբ ընտրում ես մասնագիտությամբ դերասանուհու, ով նաև երգարվեստից է, ռիսկը նվազում է:
- Ինչի վրա ես ծախսել հեռուստատեսությունից, ֆիլմերից և սերիալներից վաստակածդ առաջին հոնորարները:
- Ճիշտն ասած, դրանք հատուկ չեմ հավաքում ու պահում: Կոնկրետ ոչինչ չեմ առել ու չեմ նվիրել. պարզապես ծախսել եմ:
- Ընտանիքիդ մասին կպատմես: Ովքեր են ծնողներդ, ինչով են զբաղվում:
- Մայրս մասնագիտություն չունի, որովհետև հայրս շատ խիստ էր: Մայրս աշխատել է որպես դիմահարդար: Ծնողներս ամուսնալուծված են և հայրս այժմ Մոսկվայում է ապրում` իրավաբան, գործարար է: Մայրս և հայրս ոչ մի կապ չունեն այս ասպարազի հետ, որում ես եմ:Եղբայր ունեմ` պապայիս երկրորդ ամուսնությունից:
- Ինչպես ընդունեցիր ծնողներիդ ամուսալուծությունը:
- Ես շատ էգոիստ եմ ամեն ինչում, պարզապես այն ժամանակ փոքր էի և մեխանիկորեն եմ ընդունել դա: Միշտ ասում եմ` այն, ինչ իմն է, չի կարող կիսվել:
- Հետաքրքրություններիդ մասին կպատմես: Ինչով ես սիրում զբաղվել:
- Ժամանակին կիթառի խմբակի էի գնում, ուզում եմ նորից շարունակել, նաև ակտիվ հանգստի սիրահար եմ. ժամանակ առ ժամանակ փորձառու ընկերներիս հետ որսի եմ գնում, բայց երբեք կենդանիների վրա չեմ կրակում:
- Իսկ ընկերներդ, ովքեր են նրանք:
- Ինձ համար սա այն թեման է, որի մասին միշտ ամենաշատն եմ խոսում: Ընկեր շատ քչերին եմ համարում. կան մարդիկ, որոնց հետ շփվում եմ, բայց նրանք իմ ընկերները չեն: Ընկերներս հիմնականում դերասաններ են, բայց երգիչներ չեն (ծիծաղում է): Ինձ համար ընտանիքիցս հետո ընկերներս են: Ընկերներ ունեմ, որոնց հետ մեծացել եմ, մարդիկ էլ կան, որոնց հետ նոր եմ ծանոթացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում ընկերներիս շարքում գրանցվեցին:
- Շատ երկրպագուներ ունես. սիրտդ այժմ զբաղված է:
- Բացարձակ: Ես այն մարդկանցից եմ, ով շատ սառնասիրտ է` հատկապես այդ հարցում: Իմ կյանքում ոչ ոք չկա ու չի էլ պատրաստվում լինել, որովհետև եթե պատրաստվեմ` կլինի: Չգիտեմ` ոնց են սիրում. դա ինձ համար տարօրինակ բան է:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More