Blogger Widgets

Նոր վտանգ Չինաստանի համար. ԱՄՆ նոր ռազմական նավեր է տեղակայելու Սինգապուրում

Նոր վտանգ Չինաստանի համար. ԱՄՆ նոր ռազմական նավեր է տեղակայելու Սինգապուրում

ԱՄՆ անհանգստացած է Չինաստանի օրեցօր աճող հզորացումից: Վաշինգտոնը, Ավստրալիայում իր զինվորների թիվը ավելացնելուն զուգահեռ, հայտարարել է մեկ այլ գործարքի մասին, այն է՝ ամերիկայն նոր ռազմական նավերի տեղակայում Սինգապուրում: 

Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերթ Գեյթսը բանակցությունների մասին հայտարարել էր դեռ հունիսին, ինչը այդ ժամանակ առանձնահատուկ արձագանք չէր գտել: Ներկայումս բանակցությունները գտնվում են վերջնական փուլում ԱՄՆ նախագահի` Ավստրալիա կատարած այցի և այնտեղ ամերիկյան ուժերի ամրապնդման հայտարարությունների ֆոնին:

Littoral Combat Ships նավերը, որոնք պետք է տեղակայվեն Սինգապուրում, պատկանում են ռազմական նավերի դասին: Դրանք ամերիկյան նավատորմում ժամանակակից նավեր են, որոնք նախատեսված են տարբեր առաքելություններ իրականացնելու համար` ծովահենության դեմ պայքարելուց մինչև սուզանավերի հետապնդելը և ծանծաղ ջրերում հատուկ գործողություններ իրականացնելը: Նավերը տեղակայվելու են Սինգապուրի ռազմածովային ուժերի Չանգի բազայում:

Պետք է նշել, որ եթե Ավստրալիայում տեղակայված բազան Չինաստանից հեռու է 2500 մղոն, ապա Սինգապուրն ավելի մոտ է: Այն ռազմավարական կարևոր դիրք ունի Մալաքայի նեղուցում, որտեղով անցնում են Մերձավոր Արևելքից դեպի Արևելյան Ասիա անցնող ծովային ուղիները: Բացի այդ, Սինգապուրը գտնվում է Հարավ-չինական ծովի հարավային ծայրամասում, որը Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների և այլ երկրների համար տարածքային վեճերի առիթ է հանդիսացել: Այդ պատճառով ամերիկյան նավերի տեղակայումը Սինգապուրում Չինաստանի կողմից կդիտվի որպես իրական սպառնալիք:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More