Blogger Widgets

160 ձկնորսներ հայտնվել են ափից պոկված սառույցի վրա

Ձկնորսներն օգտագործել են սառույց կոտրող մեքենա, ինչի հետևանքով սառույցի հսկայական կտոր պոկվել և հայտնվել է գետի հոսանքի մեջ:
Թաթարստանի Կամա գետում 160 ձկնորսներ հայտնվել են ափից պոկված սառույցի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սառույցի վրա գտնվում են 160 ձկնորսներ: Տեղացի բնակիչները՝ նավակներով, իսկ արտակարգ իրավիճակների վարչության աշխատողները հատուկ տեխնիկայով փորձում են փրկել ձկնորսներին:
Զոհվածներ ու դեռևս տուժածներ չկան: Ձկնորսներին նախապես զգուշացրել էին, որ սառուցի վրա դուրս գալը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More