Blogger Widgets

Ինտերնետ-կախվածությունը` հիվանդությունների շարքում

Չինացի բժիշկներն ինտերնետ-կախվածությունը ճանաչել են հիվանդություն: Այս հիվանդության համար մշակվել են դիագնոստիկ չափանիշներ, իսկ հոգեբուժական կլինիկաները պարտավոր են օգնություն ցուցաբերել նման հիվանդներին: Առհասարակ, հոգեբույժների մեծ մասը գտնում է, որ ինտերնետ-կախվածությունը պետք է դասել մտավոր խանգարումներով հիվանդությունների շարքին:

Համաշխարհային ցանցի մշտական այցելուները, համաձայն որոշ գնահատականների, հիմնականում տառապում են միայնությամբ, հոգնածությամբ: Եթե յուրաքանչյուրին հարցնենք, թե ինչու է նա ինտերնետ այցելում, կստանանք բազմաթիվ պատասխաններ` տեսանյութ դիտելու, անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու, ընկերների հետ շփվելու և այլնի համար:
Իսկ ընդհանրապես, մասնագետները խորհուրդ են տալիս ինտերնետով զբաղվել խելամտորեն: Առաջին հերթին ինտերնետը պետք է օգտագործել գործի համար: Երկրորդն էլ՝ ինտերնետը որպես ժամանցի տարբերակ՝ կարող է լինել այն ժամանակ, երբ աշխատանքն արդեն ավարտել եք: Եվ հետո, նախքան ինտերնետով զվարճանալը, ժամացույցին նայելով՝ ինքներդ սահմանափակեք ձեր ժամանակը: Վեր կացեք ու անպայման դուրս եկեք մաքուր օդ շնչելու և զբոսնելու:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց` պարզելու մեր համաքաղաքացիներն օրվա մեջ քանի ժամ են անցկացնում համակարգչի առջև և ունեն համակարգչից կախվածություն, թե ոչ:

Կարեն, 27 տարեկան- Օրվա մեծ մասն անցկացնում եմ համակարգչի առջև, գործիս բնույթն է այդպիսին: Կախվածությո՞ւն... ո ՛չ, չունեմ: Աշխատանքս ավարտում եմ, անջատում եմ համակարգիչն ու գնում տուն. այնպես չէ, որ տանն էլ եմ համակարգչի առջև:
Մարինե, 18 տարեկան- Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց սոցիալական ցանցերի: Մեկ օր էլ չեմ կարող առանց ընկերներիս հետ շփման:
Աննա, 24 տարեկան- Փորձում եմ համակարգչի առջև երկար չնստել, թեպետ չեմ էլ ժխտում, որ աստիճանաբար կախվածություն եմ նկատում: Մեծամասամբ, ինտերնետն ինձ անհրաժեշտ է օնլայն գնումներ կատարելու համար, իսկ սոցիալական ցանցեր չեմ հաճախում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More