Blogger Widgets

Ինչպես YouTube-ից տեսահոլովակ բեռնել ամենակարճ ճանապարհով

YouTube վիդեոհոսթինգից տեսահոլովակներ բեռնելու համար կան բազմաթիվ ծրագրեր, փլագիններ, սակայն կա նաև հեշտ ու կարճ տարբերակ, որը թույլ է տալիս առանց ավելորդ կարգավորումների ու ցանկացած դիտարկչով բեռնել տեսահոլովակը, ինչպես նաև ընտրել բեռնվող ֆայլի ֆորմատն ու որակը: 

Քայլ 1. Տեսահոլովակի էջում՝ հասցեի մասում "youtube" բառից առաջ ավելացրեք "ss" ու սեղմեք enter:

Քայլ 2. Բացված նոր էջի ձախ հատվածում կտեսնեք տեսահոլովակը բեռնելու մի քանի հղումներ՝ flv, mp4 ֆորմատներով, ընտրեք mp4, եթե չունեք flv player և բեռնումն անմիջապես կսկսվի:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More