«Կյանքը՝ մեկ օրում» (Life in a Day) ֆիլմը, որը բաղկացած է օգտագործողների տեսահոլովակներից, արդեն տեղադրվել է YouTube-ում: Հաղորդում է տեսահոսթինգի պաշտոնական բլոգը:
Ինտերնետում հայտնվելուց առաջ ֆիլմը ցուցադրվել է Sundance, SXSW,Բեռլինի ու Սիդնեյի կինոփառատոններում: Ռեժիսորն է Քևին Մաքդոնալդը, իսկ պրոդյուսերը՝ Ռիդլի Սքոթը: Մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմը բաղկացած է ավելի քան 4500 ժամ տեսանյութերից, որոնք ուղարկվել են օգտագործողների կողմից:
Ֆիլմն ուղեկցվում է 25 լեզուների լուսագրերով (subtitle), այդ թվում՝ նաև ռուսերեն: YouTube-ի http://www.youtube.com/lifeinaday էջում հասանելի են ֆիլմին «մասնակցած» բոլոր տեսանյութերը:
«Կյանքը՝ մեկ օրում» նախագծի շրջանակներում օգտագործողները հնարավորություն ունեին ուղարկել տեսահոլովակ, որտեղ ներկայացնում են, թե ինչպես են անցկացրել 2010թ. հուլիսի 24-ը: Հոլովակների ուղարկման վերջնաժամկետը հուլիսի 31-ն էր:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`