Blogger Widgets

ԴԻՄԱԴՐԵԼ ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆԸ

Շատերը կարծում են, թե մարդն ավելի շուտ է հիվանդանում, երբ հոգնած է կամ մրսում է: Բայց դա ապացուցված չէ: Ցուրտ եղանակին սովոր մարդը ձեռք է բերում ցրտին դիմադրելու ունակություն: Ահա թե ինչու բոլոր տարիքի երեխաները ամառ թե ձմեռ մի քանի ժամ պետք է լինեն դրսում և քնեն զով սենյակում: Դրա համար էլ զբոսանքի տանելիս չի կարելի շատ հագցնել և գիշերը չափից ավելի տաք ծածկել:


Ձմռանը շատ ուժեղ ջեռուցվող շենքերում ու բնակարաններում մարդկանց քթաըմպանը չորանում է` նվազեցնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Եթե սենյակի ջերմաստիճանը 23-24˚ է, ապա օդը շատ չոր է: Շատերն ապարդյուն փորձում են սենյակի օդը խոնավացնել` ջրով լի կաթսաներ դնելով: Բայց դա գրեթե արդյունքի չի տալիս: Օդի բավականաչափ խոնավությունը պահպանելու ամենաճիշտ միջոցը սենյակի ջերմաստիճանը 20-21˚-ի սահմաններում պահելն է: Այդ դեպքում ստիպված չեք լինի մտահոգվել խոնավության մասին: Գնեք սենյակի հուսալի ջերմաչափ, ստուգեք ճշտությունը: Սովորություն դարձրեք օրվա մեջ մի քանի անգամ նայել ջերմաչափին, որպեսզի տանը պահպանեք նորմալ ջերմաստիճան:
Ինչպես է սնունդն ազդում մրսածությանը դիմադրելու` օրգանիզմի ունակության վրա: Հասկանալի է, որ ամեն մի երեխա պետք է ապահովված լինի լիարժեք սնունդով: Բայց ոչ ոք չի ապացուցել, թե համեմատաբար բազմազան սնունդ ստացող երեխան ավելի հազվադեպ կհիվանդանա մրսելուց, եթե նրա օրաբաժնում սննդամթերքներից մեկի քանակը պակասեցնեն, իսկ մյուսն ավելացնեն: Վիտամինից գրեթե զրկված մարդը ավելի հաճախ է հիվանդանում թե’ մրսելուց, թե’ ուրիշ հիվանդություններով: Սակայն համեմատաբար լավ սնվող երեխաներին դա չի վերաբերվում:
Ենթադրում են, որ ռախիտով հիվանդ երեխան (D վիտամինի անբավարարության պատճառով) ավելի է ենթակա մրսելուց առաջացող այնպիսի հիվանդության, ինչպիսին բրոնխիտն է: Բայց եթե երեխան ռախիտ չունի և բավականաչափ D վիտամին է ստանում, դժվար թե ավելի հաճախ մրսի, եթե նրան ավելի շատ D վիտամին տան: Երեխայի սննդի մեջ պետք է լինի նաև բավարար քանակությամբ C վիտամին:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More