YouTube տեսահոսթինգը վերջին տարիների ընթացքում ենթարկվել է դիզայնային ամենամեծ փոփոխության: Այժմ կայքի նոր ինտերֆեյսի օգտագործողները կարող են այն կցել իրենց Google+ կամ Facebook-ի պրոֆիլին՝ տեսահոլովակներով առավել հեշտ կիսվելու ու ընկերների տարածած հոլովակների մասին անմիջապես YouTube-ից իմանալու համար:
Նոր ինտերֆեյսը բավական նման է Facebook-ին: Գլխավոր բովանդակությունը կենտրոնում է, ձախ հատվածում տարբեր ալիքներին բաժանորդագրվելու հնարավորությունն է, իսկ աջում՝ խորհուրդ տրվող հոլովակներն են ու գովազդները:
Դուր եկած տեսահոլովակն այսուհետ հնարավոր է վայրկենական տարածել Google+-ում: Փոխված է նաև տեսահոսթինգի գունային ֆոնը. այժմ այն մուգ մոխրագույն է:
Այս նոր ինտերֆեյսը, որը կրում է Cosmic Panda անունը, YouTube-ը սկսել է փորձարկել դեռևս ս.թ. հուլիսին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`