Blogger Widgets

Microsoft-ը կթողարկի iPad-ի համար նախատեսված Office


Microsoft ընկերությունն սկսել է իր Office ծրագրային փաթեթի ադապտացումն Apple iPad պլանշետային համակարգչի համար: Հաջորդ տարվա ընթացքում հնարավոր է՝ նաև թողարկվի  Microsoft Office-ի նոր տարբերակ՝ նախատեսված Apple Mac for OS X Lion օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար:
Ծրագրային փաթեթները համատեղելի կլինեն Office 365 ամպային ծառայության, ինչպես նաև  Windows Phone Office Hub-ի հետ: Բացի այդ՝ Microsoft Office-ի նոր տարբերակները կունենան բավական մատչելի գին՝  մոտ $10:
Ներկայումս Microsoft-ն արդեն իսկ ունի մի քանի ծրագրային լուծումներ Apple iPad-ի համար, օրինակ՝ Bing, MSN Onit և MSN OnPoint, ինչպես նաև Microsoft Tag, Windows Live Messenger և Wonderwall՝ iPhone սմարթֆոնի համար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More