Blogger Widgets

Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար


Ֆեյսբուք սոցցանցի պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline-ը, որը ներկայացնում է օգտագործողի ակտիվությունն ըստ ժամանակագրական հերթականության, արդեն մասսայական ակտիվացման փուլում է, հաղորդում է Ֆեյսբուքի պաշտոնական բլոգը:
Առաջին հերթին այն կակտիվանա Նոր Զելանդիայի օգտագործողների շրջանում: Timeline-ը թույլ կտա առանց օգտագործողի էջն անվերջ թերթելու միանգամից տեսնել մեկ ամիս, տարի կամ նույնիսկ տարիներ առաջ նրա ցուցաբերած ակտիվությունը:Օգտագործողները հնարավորություն կունենան «լրացնել իրենց անցյալը»՝ հրապարակելով նկարներ կամ տեսահոլովակներ ու նշելով դրանց ամսաթիվը:Թեև այս նոր ֆորմատը ներկայացվել է մի քանի ամիս առաջ, այն դեռ հասանելի էր միայն մշակողներին:Թե երբ Timeline-ը կակտիվանա հայաստանյան օգտագործողների համար, դեռևս հայտնի չէ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More