Հագուստի գույնի առումով աստղագետների կարծիքը իրարամեռժ է. ոմանք ասում են, որ հագուստի մեջ պետք է պարտադիր առկա լինի սեվ գույնը,իսկ մյուսները խորհուրդ են տալիս սեվի եվ ոսկեգույնի միջեվ ընկած որեվէ գույն ընտրել:Մինչդեռ բոլորն էլ համակարծիք են, որ հագուստը պետք է փայլի:Սա միայն հագուստին չի վերաբերում:Բավարար է ձեր շլացուցիչ գեղեցկությունը, անկրկնելի կենսուրախությունը, հումորի զգացողությունը:Այս կերպարանքով հնարավոր է <<հաջողության պոչից բռնել>> ամանորյա գիշերը եվ այդպես շարունակել ողջ տարին:Նախապատվությունը պետք է տալ ամենահամարձակ զգեստներին եվ վառ, հյութեղ գույներին, մինչդեռ ցանկալի է, որ հագուստի մեջ որեվէ տարր սեվ գույն ունենա:Վիշապը` այս դիմակահանդեսի կենդանին, նախընտրում է կանաչ եվ կարմիր երանգներ, սակայն առաջին հերթին նրան պետք է գրավի հագուստը իր յուրօրինակությամբ:
Վիշապը պաշտում է թանկարժեք զարդերը եվ զուր չէ, որ հին լեգենդներում նա համարվում էր գանձերի պահապանն ու պաշտպանը:Թերեվս չպետք է տարվել թանկարժեք զարդերի ճոխությամբ ու բազմազանությամբ.հարկ է ունենալ փայլուն ականջօղեր, վառ վզնոց եվ բրոշ` տոնածառը զարդարելու համար:Հիմնական շեշտը պետք է դրվի դիմահարդարման եվ մատնահարդարման վրա, աչքերը լավ կլինի ներկել կապույտ գույնով:Այս ամենը չի վրիպի Վիշապի աչքից, եվ ողջ տարի նա շռայլորեն կպարգեվատրի գեղեցկուհիներին:
Եթե գեղեցիկի ձեր ընկալման մեջ բացառվում է ալ կիսաշրջազգեստը, ապա բավական է սովորական գզեստին ընտրել վառ լրացում:Հակառակ դեպքում ամանորյա հանդերձանքի մեջ պետք է առկա լինեն սեվ կամ ոսկեգույն երանգները:Նման կերպարանքը ակտիվացնում է Վիշապի ուժը` խոստանալով,որ 2012-ը լինելու է հաջողակ տարի:
Հրեշին հաճոյանալու համար հարկավոր է ունենալ գեղեցիկ սանևվածք, իսկ այն ստանալու համար պետք է օգտագործել փայլուն լաք:Եթե ձեր հանդերձանքը առանձնանում է համարձակ դեկոլտեով, ապա կարելի է փայլուն դարձնել ոչ միայն սանրվածքը, այլեվ ուսերը:Խնջույքի ավարտից հետո փորձեք չբաժանվել փայլից , որը ձեզ համար հիմնաքար է դառնալու:Դա կարող է լինել ձեր գեղեցկությունը , հումորի զգացողությունը, զարդերը կամ այլ իրեր, որոնք շլացնելու հատկություն ունեն:Վիշապը սիրում է վառ գույներ եվ փայլ, բայց տանել չի կարողանում անկայունությունը, հետեվաբար նաղօրոք ընտրեք, թե ինչով եք անցկացնելու գալիք տարին` զարդով թե, ձեր հոգու փայլով:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`