Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Այս տոնը հայերն անվանել են Ամանոր (հին հայերեն «ամե` տարի, և «նորե բառերից) կամ Նավասարդ (հնդիրանական «նավե` նոր, և «սարդե` տարի, բառերից): Հայաստանի տարբեր շրջաններում տոնը կոչվել է տարբեր անուններով` Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, որ նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը: Թերևս սա է պատճառը, որ ավանդությունը Հայկ Նահապետի հաղթանակը բռնակալ Բելի դեմ Հայոց ձոր գավառում նշում է Ն.Ք. 2492 թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը հունվարի 1-ը ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն:
Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` Բեթղեհեմյան աստղի: Իսկ կեսգիշերին նվերներով հանդերձ ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապը (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է: Նիկողայոսը ծնվել է 280 թվականին Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա', վաճառի'ր քո ունեցվածքը և տո'ւր աղքատներինե (Մատթ. ԺԹ 21): 1087 թվականին Իտալիայի Բարի քաղաքում սբ Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, ուր ամփոփված են նրա նշխարները:
Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը հրաշագործ էր, բարի ու առատաձեռն, միշտ պատրաստ` կարիքավորներին օգնելու, իր հարստությունից մանուկներին անակնկալ նվերներ մատուցելու: Սբ Նիկողայոսը մանուկների պաշտպան սուրբն է, որոնց հանդեպ հատուկ հոգածություն է ցուցաբերում: Նույնիսկ իր վախճանից հետո էլ նա երկնային արագահաս օգնությամբ պատասխանում է իր բարեխոսությունը խնդրողների աղոթքին:
Ճշմարիտ հավատքը, աստվածային սերն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբն է, որ Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:
Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, Նոր տարվա տոնական գլխավոր նախապատրաստությունները հիմնականում ուտելիքների պատրաստության շուրջն են: Աշնանից սկսած տոնի համար պահվում են զանազան չորացրած մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը` ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, պահոց օր է, և ամանորյա ուտելիքները բաղկացած են հիմնականում պահքի ընթացքում թույլատրելի ուտեստներից:
Տոնի կապակցությամբ ամենուր հաց են թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, քանի որ Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Բացի այդ, Հայաստանի տարբեր վայրերում տարբեր անվանումներով («Տարի հացե, «Կրկենիե, «Դովլաթ կրկենիե «Կլոճե և այլն) թխվում է տոնի կարևորագույն ծիսական հացը: Ըստ ավանդույթի, տարեհացի մեջ դրվում է որևէ նշան և բաժանվում ընտանիքի անդամների միջև. ում բաժնի միջից որ դուրս է գալիս նշանը, ըստ ավանդույթի, որպես խաղիկ, տարին նրա համար հաջող է լինելու:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`