Blogger Widgets

Գործարկվել է հայկական բուհական պորտալ, որտեղ կարելի է առցանց դիմում ներկայացնել


Այսուհետ www.studyinarmenia.org և www.amhe.am կայքերում հնարավոր կլինի ծանոթանալ հայկական բուհական համակարգին: Երկու հասցե ունեցող կայքն անգլալեզու է ու նախատեսված հիմնականում արտերկրում բնակվողների համար, ովքեր ուզում են կրթություն ստանալ Հայաստանում:
«Բուհական այս պորտալը կօգնի մտնել դրսի շուկա ու ավելացնել արտասահմանյան ուսանողների թիվը»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Կայքը, որտեղ յուրաքանչյուր հայկական բուհ ունի իր էջը, գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:  Այն թույլ է տալիս դիմումներ ներկայացնել առցանց ՝ համապատասխան բուհում սովորելու համար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More