Blogger Widgets

Հանրապետության հրապարակում ցուցադրված ամանորյա 3D մափինգի տեսանյութը


Դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում՝ Երևանի Ազգային պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մափինգ: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ նման շուի կազմակերպումը միայն հայկական ընկերությունների մասնակցությամբ. թե՛ անիմացիոն լուծումները, թե՛ համակարգային ինտեգրացիան արվել են տեղական ընկերությունների կողմից:
Շոուն դեռ շարունակվում է, և մինչև դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են ոչ միայն վայելել մափինգը, այլ մասնակցել նրան ինտերակտիվ համակարգի միջոցով: Երեկոյան ժամերին հրապարակում կարելի է խաղալ ինտերակտիվ խաղ և հետևել խաղի արդյունքներին Պատկերասրահի շենքի վրա: Interactive World-ի արտաքին կապերի ու մարկետինգի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը PCNews.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարվա գիշերը սպասվում է ևս մեկ անակնկալ` նորից 3D մափինգի տեսքով:
Նշենք, որ 3D մափինգի շնորհիվ ցանկացած չափի, գույնի պատկեր կամ անիմացիա կարող է պրոյեկտվել խանութի ցուցափեղկի, փողոցի, շենքի վրա:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More