Blogger Widgets

Ինչպե՞ս ուղարկել անվճար SMS-ներ Beeline բաժանորդներին

Սերգեյ Մարգարյան 8:54 AM Բջջային ծրագրեր        
Beeline ընկերությունը վերջերս թողարկել է իր Beeline Cafe սոցիալական ցանցը, որտեղ բաժանորդները գրանցվելով կարող են շփվել միմյանց հետ: Այդ կայքում այսօր հայտնաբերեցի մի հետաքրքիր բաժին՝ Multi SMS, որտեղից հնարավոր է անվճար SMS ուղարկել Beeline ցանկացած բաժանորդի, ի դեպ՝ հաղորդագրությունը հասնում է ստացողին հաշված վայրկյանների ընթացքում: Ստացողի մոտ նշվում է ուղարկողի Beeline Cafe օգտանունը: 


Multi SMS ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝
1. Գրանցվել Beeline Cafe սոցցանցում, նշելով Ձեր Beeline հեռախոսահամարը և անձնական տվյալները

2. Ձեր անձնական էջում մտնում եք Հաղորդագրություններ բաժնի Multi SMS ենթաբաժինը:
3. Բացված էջում գրում եք Beeline բաժանորդի հեռախոսահամարը և նամակը և սեղմում Ուղարկել կոճակը:
Հաշված վայրկյանների ընթացքում նամակը կհասնի հասցեատիրոջը:

Հ.Գ. Դուք կարող եք ուղարկել օրվա մեջ առավելագույնը 30 SMS հաղորդագրություն



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More