Blogger Widgets

iPod Nano նվագարկիչները կարող են վտանգ ներկայացնել առողջության համար


iPod Nano նվագարկիչները կարող են վտանգ ներկայացնել առողջության համար, նշվել է Apple ընկերության պաշտոնական հրապարակման մեջ:

Apple-ը նշում է, որ խոսքը գնում է 2005թ. սեպտեմբերից 2006թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտադրված նվագարկիչների մասին, որոնցում կա մարտկոցի գերտաքացման հավանականություն, ինչը կարող է վտանգավոր լինել օգտագործողի համար:
Ընկերությունն առաջարկում է անհապաղ դադարեցնել այդ նվագարկիչների օգտագործումն ու հետ վերադարձնել նվագարկիչը` փոխարենն այլ նվագարկիչ ստանալով: Նշենք, որ այս թերության հայտնաբերումը 3 տարվա վաղեմություն ունի և այժմ դեռևս օգտագործվող նվագարկիչների վտանգավորության աստիճանն ավելի է բարձրացել:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More