Սերգեյ Մարգարյան 11:58 AM Նորություններ
Ռուսաստանի ռազմական գլխավոր շտաբում մտավախություն ունեն, որ հարևան երկրներում առկա կոնֆլիկտները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի, որը կներքաշի նաև ռուսական զինուժին: Պատերազմի սկսվելու գլխավոր պատճառներից է Վրաստանի և Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու ձգտումը: Ի դեպ, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մարկովը չի բացառել, որ պատերազմի սկսվելու դեպքում կիրառվի նաև միջուկային զենք: Մարկովը խոստովանել է` պատերազմի դեպքում Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա, քանզի տարեցտարի նվազում է զինակոչիկների թիվը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր կլինի հավաքագրել ՌԴ-ում բնակվող երիտասարդների միայն 11.7 տոկոսին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`