Blogger Widgets

Մահացել է Վանուշ Խանամիրյանը

84 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի երկարամյա ղեկավար Վանուշ Խանամիրյանը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստը այս օգոստոսից սրտանոթային համակարգի սուր խնդիրներ է ունեցել:

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին: 1941-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1968-ից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More