Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ: Այսօր կսովորենք կայքեր արգելափակելու ամենապարզ մեթոդը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):
Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար: Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել
127.0.0.1 www.youtube.com
127.0.0.1 youtube.com
Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա ձեր համակարգչի լոկալ հասցեն է:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`