Blogger Widgets

Ստիվ Ջոբսը հեռացավ կյանքից

Այսօր 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ Apple ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Ստիվ Ջոբսը: 1980 թվականների միջնամասում Ջոբսը հեռացավ Apple ընկերությունից և այդ ընթացքում աշխատեց Pixar և Disney ընկերություններում: 1996 թվականին վերադարձավ ու Apple-ը դարձրեց աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը: Ջոբսի ղեկավարման տարիներին ստեղծվեցին IPod, IPad, IPhone, IMac և Apple ընկերության այլ տարածված ապրանքանիշերը: Ջոբսի հեռանալով աշխարհը կորցրեց տեխնոլոգիական ոլորտի հրաշագործներից մեկին: Ջոբսի մասին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ստատուսում. գրել է. "Ստիվ, շնորհակալ եմ, որ եղել ես լավ ուսուցիչ և ընկեր: Շնորհակալ եմ, որ մեզ սովորեցրել ես, որ այն ինչ դու ստեղծես, կարող է փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ":
Իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը իր բլոգում գրել է. «Մենք Սթիվի հետ ծանոթացել էինք գրեթե 30 տարի առաջ եւ եղել ենք ընկերներ, գործընկերներ ու մրցակցիներ: Հազվադեպ են ծնվում Ջոբսի նման մարդիկ, որոնց հաջողվում է մարդկության պատմության մեջ թողնել այդքան նշանակալի հետք: Սթիվ Ջոբսն այն վառ մարդկանցից էր, որոնք կարողանում են անհամեմատելի ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր բոլորիս համար: Ես կկարոտեմ Սթիվին»:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More