Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան
Որոշ ժամանակ առաջ VH Music ընկերությունը հայտարարել էր, որ հայտնի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է մինչև մարտի 8-ը: Համերգին մասնակցելու էին նաև ԱրաՄարտիրոսյանի, Սիրուշոն և այլոք։ Այն ժամանակ տոմսերի 80 տոկոսն արդեն վաճառվել էր:
Սակայն, այժմ «Live Legend Entertainement» ընկերությունը հայտարարել է, որ Սառա Քոնորը չի մասնակցելու մարտի8-ի համերգին, քանի որ համերգի կազմակերպիչհայաստանյան VH Music ընկերությունը չի կատարելպայմանագրի կետերը և խախտել է ձեռք բերածպայմանավորվածությունները։
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`