Blogger Widgets

Ինչպես մեծացնել Ֆեյսբուքի չաթի պատուհանի և տառերի չափսերը (+սմայլիկներ առանց կոդերի)

Ֆեյսբուքի չաթի պատուհանը ժամանակի ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր դժգոհել են այդ պատուհանի անհարմարավետությունից: Չաթի ընթացիկ պատուհանից օգտվելը երբեմն անհարմարավետ է, քանի որ այն չափսերով փոքր է և երկար խոսակցության դեպքում կարող է ցավացնել աչքերը: Այդ նպատակով առաջարկում եմ օգտագործել Google Chrome-ի մի հավելված, որի միջոցով կարող եք կառավարել պատուհանի և տառերի չափսերը: Հավելվածը իր մեջ պարունակում է նաև բազմաթիվ հետաքրքիր սմայլիկներ:

1. Սեղմեք այստեղ և տեղադրեք հավելվածը: Տեղադրելու համար սեղմեք բացված էջի վերևի աջ անկյունում գտնվող կապույտ կոճակի վրա, սպասեք մինչև հավելվածը ներբեռնվի և ավելացրեք դիտարկչին (աշխատում է միայն Google Chrome դիտարկչով):

Եթե ոմանց մոտ այդ կոճակը չի հայտնվում, ուրեմն օգտագործում են Google Chrome-ի հին տարբերակ: Ներբեռնեք վերջին տարբերակը և կարող եք օգտագործել հավելվածները:
2. Բացեք Ձեր ֆեյսբուքի էջը և կտեսնեք արդյունքը: Եթե Ֆեյսբուքի էջը մինչ այդ բաց էր, ապա թարմացրեք էջը:
3. Պարամետրերը փոխելու համար կարող եք սեղմեք դիտարկչի հասցեի դաշտի կողքը հայտնված կարմիր նշանի վրա: Կարող եք փոխել չաթի պատուհանի շողքը, պատուհանի չափսը և տառերի չափսը: Սմայլիկներ տեղադրելու համար սեղմեք պատուհանի վերևի հատվածում գտնվող սմայլիկների նշանի վրա:
Վերջում նշեմ, որ հավելվածը ունի ևս մեկ օգտակար ֆունկցիա: Կարող եք սեղմեք չաթի պատուհանի վերևի կապույտ դաշտի վրա ու տեղափոխել այն:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More