Ամիսներ առաջ «Շարմ
հոլդինգը» և «Արմենիա TV»-ն հայտարարեցին նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումների
մեկնարկի մասին: «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական
թիմը համախմբվել է նոր կինոնախագծի շուրջ: «Փեսացուն կրկեսից» կատակերգական ժանրի
նոր ֆիլմը, որը հավակնում է կրկնել և գերազանցել «Մ
Գրավիչ,
արկածային սյուժեով, սուր հումորով արկածային այս կատակերգությունում զբաղված են
հայտնի և սիրված դերասաններ. առաջին ֆիլմում ծաղիկների առաքիչ Տիգրանին
մարմնավորած Հովհաննես Ազոյանը այս անգամ նույնպես հայտնվում է “խառը
պատմությունների մեջ”, սակայն այլ կերպարով: Գլխավոր դերերից մեկում հանդես է եկել
ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը:իլիոնատիրոջ» հաջողությունը, մեծ էկրաններ
կբարձրանա տարվա ավարտին:
Մասնագիտությամբ անասնաբույժ, գլխավոր
հերոսը (Հովհաննես Ազոյանը) սիրահարված է մի աղջկա, որի հայրը դեսպան է: Հերոս
ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի
կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից եւ դեսպանի կնոջից:
Սակայն իրադարձությունները դուրս են գալիս
վերահսկողությունից` ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն
դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի եւ կապիկ Միկկիի
մասնակցությամբ: Առևանգումներ, անհավանական զուգադիպություններ, դավադրություններ
և այս ամենը` սիրո պատմության և առեղծվածային մի առարկայի շուրջ:
Այդ զվարճալի եւ խճճված, արկածներով լի
պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք,
որը օգնում է մեր հերոսներին խուսափել անհաջողություններից եւ վերգտնել կորցրած
սերն ու երջանկությունը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`