Blogger Widgets

iPad պլանշետների համար հատուկ լրատվամիջոցներ կստեղծվեն

Հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը եւ բրիտանացի միլիարդատեր, «Վերջին» խմբի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը որոշել են ստեղծել պարբերական, որը հասնելի կլինի միայն iPad պլանշետների համար:
Նոյմբերի 30-ին Նյու Յորքում տեղի կունենա «Փրոջեքթ» անվանումով ամսագրի շնորհանդեսը, որը պոպուլյար ամսագրերի ոճով օնլայն պրոդուկտ է եւ որի հիմնական թեմաները վերաբերելու են շոու-բիզնեսին, միջազգային մշակույթին, բիզնեսին եւ ճանապարհորդությանը:
Դեկտեմբերի սկզբին Մերդոկի «Նյուզ կորպ» ընկերությունը մտադիր է ներկայացնել «Դեյլի» ինտերնետային օրաթերթը: Այն iPad-ի սեփականատերերի համար հասնաելի կլինի 2012 թ-ից: Այդ նախագծի վրա Մերդոկը ներդերել է 30 մլն դոլար:
Երկու պարբերականներն էլ հնարավոր է լինելու կարդալ միայն iPad-ի համար նախատեսված հատուկ ծրագրի միջոցով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դրանք չեն տպագրվի եւ հասնելի չեն լինի համացանցում` սովորական բրաուզերների միջոցով:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More