Blogger Widgets

Ինչի մասին խոսել աղջկա հետ

Երևի թե շատ տղաներ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչի մասին է պետք  խոսել աղջկա հետ: Նման  իրավիճակում չհայտնվելու համար ներկայացնում ենք ձեզ 17 թեմա, որոնց շուրջ կարող եք խոսել աղջիկների հետ…

Կինո.

Ունիվերսալ թեմա է: Սկսեք «իսկ դու կինոթատրոնում ֆիլմ նայել սիրում ես»՛ հարցից և հետագայում կիմանաք, թե ինչ ժանրի ֆիլմեր է նա նախընտրում, հետևու՞մ է արդյոք կինոաշխարհի նորություններին: Դա էլ հիմք կհանդիսանա իրեն ավելի լավ ճանաչելու համար:

Հետաքրքրություններ.  

Օրինակ՝ դուք սիրում եք հեծանիվ քշել կամ երգեր եք գրում: Առաջին դեպքում կարող եք ձեր սիրելի աղջկան հրավիրել հեծանիվներով զբոսանքի կամ խոստանալ, որ կսովորեցնեք իրեն հեծանիվ քշել: Երկրորդ դեպքում կարող եք կազմակերպել երաժշտական երեկո և իրեն նվիրված երգ կատարել, այս դեպքում նա հաստատ կհալչի: Ամենակարևորը չմոռանաք հարցնել, թե ինչ է սիրում ձեր զրուցակիցը, հակառակ դեպքում դուք սխալ տպավորություն կթողնեք միայն ձեր մասին պատմելով:

 Գրականություն.

Եթե աղջիկը սիրում է ընթերցել, ապա ձեր բախտը բերել է: Դա շատ երկար և հետաքրքիր զրույցի առարկա կարող է դառնալ: Ի՞նչ է նա կարդացել վերջերս: Ո՞րն է իր սիրելի գրողը: Կարող եք պատմել նաև ձեր կարդացած գրքերի մասին, եթե նրան հետաքրքրի, խոսք տվեք, որ կտաք այդ գիրքն իրեն կարդալ:

Թանգարաններ,հիշարժան վայրեր.

Յուրաքանչյուր քաղաքում այդպիսի բազմաթիվ տեղեր կան: Հետաքրքրվեք ձեր քաղաքի պատմությամբ և անհրաժեշտ պահին կարող եք փայլել գիտելիքներով: Օրինակ՝ իսկ դու գիտե՞իր, որ այս տանն ապրել է Իսահակյանը, Մանսուրյանը և այլն:

Վնասակար սովորույթներ. (բայց դա կոպիտ ասած)

Խոսեք նրա «աղջկական» սովորույթների մասին, ինչպիսիք են՝ ուշանալը, իրեր կորցնելը և այլն: Կարևորը՝ արեք դա հումորով և սիրով:

Փող.

Խոսեք տարբեր ապրանքների գների մասին, տեսեք, թե նա ինչ կարծիք ունի ֆինանսների հարցում: Սակայն պետք չէ  շատ խորացնել այս թեման, նա կարող է մտածել,  թե ժլատ եք ու գծուծ: Դուք կարող եք սննդի գներից զրույցն անցկացնել նրան, թե ինչ է նա սիրում ուտել:

Ուտելիք 

Բացի նրանից, որ դուք կիմանաք, թե ինչ է նա սիրում, պատկերացում կունենաք, թե որտեղ նրան հրավիրել, նաև կիմանաք՝ արդյո՞ք նա ճաշ եփել կամ թխվածք թխել գիտի: Չնայած համոզված եղեք, որ աղջիկների մեծամասնությունը պատրստել սովորում է միայն այն ժամանակ, երբ գտնվում է այն մեկը, ով արժանի է, որ նա սովորի դա անել:

Զբոսանքներ,ճանապարհորդություններ.

Կարող եք պատմել ձեր վերջին ճանապարհորդության մասին: Հարցրեք, թե որն է նրա սիրելի երկիրը, քաղաքը, զբոսայգին…

Մեքենաներ.

Հետաքրքրվեք՝ արդյոք վարում է նա մեքենա թե ոչ, եթե ոչ, ապա խոստացեք, որ մի օր նրան մաստեր կալսս կմատուցեք, իհարկե եթե ինքներդ քշել գիտեք: Իմացեք, թե ինչ մեքենաներ է նա սիրում, հետաքրքրվում է արդյոք նոր մոդելներով և այլն: Այս դեպքում դուք կարող եք նաև ձեր մասին պատմել:

Ուսում և աշխատանք.

Իմացեք, թե  ինչպես է նա  պլանավորում իր  ապագան, միգուցե ձեր պլանները համընկնում են…

 Հանգիստ.

Ինչով է նա զբաղվում ազատ օրերին: Ոչ մի դեպքում չմեղադրեք իրեն, նույնիսկ եթե նա ամբողջ օրը հեռուստացույի արջև պառկած է անցկացնում:

Սպորտ.

Ինչ մարզաձև է նա սիրում, զբաղվում է արդյոք սպորտով…միգուցե մի օր միասին թենիս կամ այլ խաղ խաղաք:

 Առողջություն.

Այստեղ կարող եք մի քիչ փիլիսոփայել, սակայն սահմանների մեջ, որպեսզի աղջկա քունը չտանի: Եվ չմոռանաք հարցնել, թե որն է նրա գեղեցկության գաղտնիքը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More