Սերգեյ Մարգարյան 10:79 AM Ընտրանի
Call of Duty Modern Warfare–3 խաղի հինգօրյա վաճառքից ստացվել է
775 մլն դոլար եկամուտ:
РИА Новости-ն հայտնում է, որ սա խաղերի վաճառքի շուկայում նոր ռեկորդային թիվ է:
Call of Duty խաղերի շարքի վաճառքն արդեն երրորդ տարին անընդմեջ բարձր ցուցանիշներ է գրանցում: Այս մասին հայտնել է Activision-ի ղեկավար Ռոբերտ Կոտիկը:
Call of Duty Modern Warfare–3 խաղի վաճառքի արդյունքները գերազանցեցին նախորդ Call of Duty: Black Ops խաղի վաճառքի արդյունքները:
Call of Duty Modern Warfare–3 խաղը Modern Warfare-ի երրորդ արտադրությունն է: Խաղում ամերկացի ու բրիտանացի հերոսները պայքարում են Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի ահաբեկիչների դեմ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`