Դերասան Սերգեյ Դանիելյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում գրում է.
Մանուկ հասակից մենք լսել ենք հերոսների մասին: Նրանք Մեծ Հայրենականի հերոսներն էին, որոնց մասին անցնում էինք դպրոցներում, նրանց պատվին արձաններ էին դնում գլխավոր փողոցներում, նրանց անունով կոչում էին դպրոցներ, փողոցներ, նավեր…Նելսոն Ստեփանյան, Միսակ Մանուշյան, Հունան Ավետիսյամ, Բաղրամյան… Առաջ դրան շատ լուրջ էին վերաբերվում: Հիշում եմ, երբ Երևանում բացվեց մետրոն, մարշալ Բաղրամյանը դեռ ողջ էր և հիմա նրա անունով կոչվող կայարանը կոչվում էր “Սարալանջի կայարան”: Հետաքրքիր է նաև, որ քաղաքում բոլորս գիտեինք, որ հենց նա մեռնի, այդ կայարանը վերանվանվելու է «Մարշալ Բաղրամյան»: Այդպես էլ եղավ: Այ քեզ բան, ազգովի սպասում էինք, որ էդ խեղճ մարդը մեռնի: Ասա` ողջ ժամանակ դնեիք, Մարշալը մի քիչ ուրախանար: «Գնա մեռի արի սիրեմ»:
Կային նաև «անդերգրաունդային» հերոսներ, որոնց մասին դպրոցում չէին անցնում, բայց նրանց նկարները տեսնում էինք յուրաքանչյուր կոշկակարի «բուտկայում»:
Հիմա ժամանակները փոխվել են: Անդրանիկը ,Նժդեհը, Դրոն կարծես թե եկան առաջին պլան և դժվար թե քսան տարեկան երիտասարդը գիտի, թե ով է եղել Հայկ Բաշինջաղյանը, Գայը կամ մարշալ Բաբաջանյանը: Ինչ արած, ժամանակի թելադրանքն է: Փաստորեն մոդայի օրենքներն ազդում են ոչ միայն կենցաղի, այլ նաև հերոսների վրա: Ի դեպ, ասեմ, որ Նժդեհի հրապարակի վրա տեղադրված արձանը շատերի համար արդեն Նժդեհի արձանն է: Քչերը գիտեն, որ դա Սուրեն Սպանդարյանի արձանն է, ես կասեի` Նժդեհի գաղափարական թշնամիներից մեկի:

Ժողովրդի պատկերացմամբ լավ հերոսը զոհված հերոսն է: Էլ ի՞նչ հերոս, որ ջիպով ֆռֆռումա, պաշտոն ունի ու իրենից լավ է ապրում: Դրա մեջ ինչ-որ ճշմարտութուն կա: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Զորավար Անդրանիկին նանարների հետ սաունայում, կամ Դրոյին Լաս-Վեգասում ռուլետկա խաղալուց :
Պատմությունը հետաքրքիր բան է. դժվար թե Հայաստանում մի պատմաբան գտնվեր, որ կնկարագրեր Վարդան Մամիկոնյանի սիրային արկածները կամ թե` նա ինչ էր սիրում ուտել:
Հիմա ով գիտի, թե այն ժամանակ ի՞նչ է եղել: Ես վերջերս իմացա, որ Վարդանանց պատերազմի մասին ոչ մի պարսկական աղբյուր չկա: Հետաքրքիր է` պարսիկները 200000 զորք են ուղարկել Հայաստան, բայց մոռացել են դրա մասին գրել:
Հիմա կասեք` այդքան տարի է անցել, կարող է` գրել են, մեզ չի հասել: Կարող է, բայց քիչ հավանական: Պարսիկը երբեք իր պատմութըյան ընթացքում պետականութուն չի կորցրել, մեր օրին չեն, որ ամեն տարի «նոր տարի անեն»: Կարծում եմ, եթե եկեղեցին Եղիշեին «պետպատվեր» չտար, նա էլ առանձնապես դրա մասին չէր գրի:
Հետաքրքիր է` մի 100 տարի հետո ի՞նչ կգրեն մեր այսօրվա հերոսների մասին:
Մոդա կլինե՞ն նրանք 200 տարի հետո, թե՞ ոչ: Եվ ի վերջո ո՞ւմ մասին կգրեն:
Պաշտոն ստացածների՞, թե՞ զոհվածների: Թե նրանց մասին, ովքեր իրենց տներում նստած ատամներն են կռճտացնում, որ իրենց բան չհասավ: Թե՞ նրանց մասին, ով չի էլ ընկալել, որ նա հերոս է: Թե՞ նրանց մասին, որ լավ էլ գիտեն, բայց համեստ են, մուննաթ չեն գալիս ազգի վրա, թե իրենց պարտք են:
Կապրենք, մի 100 տարի հետո կտեսնենք:
Իսկ հիմա` կեցցե Հարի Փոթերը, ա~յ հերոս եմ ասել…
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`