Blogger Widgets

Երևանում բացվել է ինտերնետային կենտրոն՝ նախատեսված թույլ տեսողություն ունեցողների համար

Երևանում` Սարյան 22 հասցեում, բացվել է կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն: «Այս կենտրոնի ստեղծումը տեսողական խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն կընձեռի օգտվելու տեղեկատվական ռեսուրսներից: Կենտրոնում կսովորեն եւ կվերապատրաստվեն  տեսողական խնդիրներ ունեցող անձանց կրթությամբ և վերականգնումով զբաղվող մասնագետները»,-կենտրոնի բացման առիթով նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել են ՀՀ տարնսպորտի և կապի նախարարությունն ու Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU), ծրագրին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը, աջակցել՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն:
Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն հայտնեց, որ նման կենտրոն ԱՊՀ տարածաշրջանի երկրներից առաջինը բացվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանը` ի դեմ ՀՀ տրանսպորտի ի կապի նախարարության, ակտիվ մասնակցություն է ունենում նմանատիպ ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ նոյեմբերի 22-23-ը կենտրոնի հիմնադրման շրջանակներում կրթության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը կրթական դասընթաց կանցկացնի կույրերի կրթությամբ և վերականգնումով զբաղվող գործակալությունների ղեկավարների, մանկավարժների և փորձագետների համար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More