Blogger Widgets

Apple-ն առաջին անգամ միանալու է ԱՄՆ-ում սկսված սուրբծննդյան զեղչերին

Apple-ն առաջին անգամ միանալու է ԱՄՆ-ում սկսված սուրբծննդյան զեղչերին

ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը»` տարվա ընթացքում ամենամեծ զեղչերով սուրբծծնդյան վաճառքը, որին առաջին անգամ մասկացելու է Apple ընկերությունը`մինչև 10 տոկոս զեղչով:

Որպես կանոն՝ հարգի ապրանքանիշները նույնպես փոխում են իրեն քաղաքականությունն այս օրերին և մեծ զեղչեր են հայտարարում: 

Ինչպես հայտնում է Apple Insider-ը, ընկերությունը iPad 2-ի համար կտրամադրի 65 դոլարի զեղչ, ավելի քան 100 դոլարի զեղչ համակարգիչների, ինչպես նաև այլ աքսեսուարների և ապրանքների համար: 

Փորձագետների կարծիքով՝ այս տարի գնորդների թիվը կհասնի 152 միլիոնի, որը տասը տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա համեմատ:

CNN-ի փոխանցմամբ՝ «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման որոշ մասնակիցներ առաջարկել են բողոքարկել տոնական զեղչերը, որպեսզի «խոշոր ընկերություններին և բանկերին ցույց տան, որ սպառողների հաշվին շահույթ ձեռք բերելն այնքան էլ լավ չէ»: 

Գնորդների մեծամասնությունը հերթ են կանգնում հիմնականում էլեկտրոնիկա ձեռք բերելու համար, քանի որ զեղչերի օրերին դրանք կարելի է ձեռք բերել ավելի քան 30 տոկոս ցածր գնով: Որոշ հերթեր ձգվում են մի քանի թաղամասերով: «Սև ուրբաթը» ստացել է այդ անվանումը այն պատճառով, որ քաղաքի գլխավոր փողոցները ծանրաբեռնված են ավտոմեքենաներով և անցորդներով:

Բացի այդ, որոշ խանութներում կան հատուկ առաջարկներ առաջին 10 գնորդների համար, այդ պատճառով խանութներում հաճախ կռիվներ են առաջանում: 



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More