Blogger Widgets

ВКонтакте սոցցանցի օգտատերերը խումբ են բացել` «Սուլենք Պուտինին Պետերբուրգում նոյեմբերի 26-ին»

ВКонтакте սոցցանցի օգտատերերը խումբ են բացել` «Սուլենք Պուտինին Պետերբուրգում նոյեմբերի 26-ին»

Ռուսական ամենահայտնի ВКонтакте սոցցանցում խումբ է բացվել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սուլել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ Պետերբուրգում կայանալիք «Տղանե՛ր, դա ձեզ պետք չէ» համերգի ժամանակ, որին ներկա է լինելու վարչապետը:
Նոյեմբերի 22-ին, չնայած սպասումներին, Պուտինը չներկայացավ Մոսկվայի Олимпийский մարզահամալիրում անցկացված՝ «Տղանե՛ր, դա ձեզ պետք չէ» թմրանյութերի դեմ ուղղված համերգին: Վարչապետի այդ որոշումը պայմանավորված էր անցյալ շաբաթ նույն մարզահամալիրում նրա հետ տեղի ունեցած միջադեպով, երբ խառը մարտարվեստի չեմպիոնին շնորհավորելիս վարչապետի հասցեին սուլոցներ հնչեցին:
«Սուլենք Պուտինին Պետերբուրգի մարզահամերգային համալիրում նոյեմբերի 26-ին» խմբի կազմակերպիչները պետերբուրգցիներին առաջարկում են շաբաթ գալ տեղի ՄՀՀ և սուլել վարչապետին: Նրանք նշում են, որ համերգի մուտքն ազատ է: 



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More