Բլոգը հասարակության համար հասանելի ինտերնետային ինտերակտիվ կայք է, որը գործում է վեբում եւ կառավարվում անհատի կամ խմբի կողմից: Այլ կերպ ասած, բլոգը օնլայն օրագիր է, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է գրառել իր մտքերը, նշումները, որոնք էլ մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Նոր գրառումների տեղադրվում են վերևի մասում, որպեսզի այցելուները անմիջապես ծանոթանան նորություններին ու թողնեն իրենց մեկնաբանությունները:
Բլոգներից մի քանիսը դարձել են տեղեկատվության կամ կարծիքի վստահելի աղբյուր, մինչդեռմյուսները վերածվել են կորպորացիաների և այլ մարմինների կողմից տեղեկատվություն տարածելու ևհետադարձ կապ ապահովելու գործիք: Շատ բլոգներ ներառում են հնարավորություններ, որոնքթույլատրում են կարդացողներին մեկնաբանություններ տեղադրել և ներառվել բանավեճերում: Յուրաքանչյուր բլոգեր կարող է ըստ իր ճաշակի ու նախասիրությունների տեղադրել ինֆորմացիա կամ թեմա, հետևաբար բլոգում տեղ գտած ինֆորմացիան կարող է ներառել տարբեր ոլորտներ. քաղաքական,սոցիալական, մշակութային, անձնական եւ այլն: Բլոգերի` տվյալ օրվա տպավորությունների մասին գրվածնյութը եւս կարող է ինֆորմացիա պարունակել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`