Համակարգչի առջև ուտելը գիրացնում է
Լաբորատոր ուսումնասիրությանը մասնակցել են 44 տղամարդ եւ կին: “Համակարգչային խմբի” մասնակիցները, չկտրվելով հասարակ համակարգչային խաղից, արդյունքում օգտագործել են 250 կկալ ավելի, քան մնացած մասնակիցները:
Բացի այդ, “համակարգչային խումբն” ավելի հաճախ է սով զգացել եւ օրական 3-4 անգամ ուտելու փոխարեն կերել է 5-6 անգամ:
“Մենք վաղուց գիտեինք, որ եթե մարդ շեղվի ուտելու ընթացքում, ավելի շատ սով կզգա: Իսկ հիմա մենք հիմնավոր ապացույցներ ունենք մեր կարծիքը հիմնավորելու համար”,-նշել է ուսումնասիրության ղեկավար Ջեֆրի Բրյունստրեմը:
Նա խորհուրդ է տվել ավելի լուրջ մոտենալ այս հարցին եւ հաշվի առնել նաեւ այն, որ ռեստորանում` ընկերների միջավայրում, եւ հեռուստացույցի առջեւ ուտելը նույպես նույն արդյունքին կարող է հանգեցնել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`