Blogger Widgets

ՈՒՐԲԱԹ 13

Ինչպես գիտեք երբ 13 թիվը համընկնում է ուրբաթ օրվա հետ , ասում են , որ դա վատ նշան է , նույնիսկ այդ օրը անվանում են Սև : Բայց թե ինչու շատ քչերը կարող են պատասխանել : Մարդիկ կարծում էին , որ այդ օրը չարքերը ազատ են արձակվում  և վնաս պատճառում շրջապատին : Միգուցե դա միայն սնահավտություն է , բայց ոչինչ առանց պատճառի չի լինում :
Թվարկեմ մի քանի օրինակ `
Օրինակ խորհրդավոր ընթրիքի ժամանակ 13 հոգի էին սեղանի շուրջը նստած : ԵՎ 13-րդը , դա Հուդան էր : Իսկ ուրբաթ օրը խաչեցին Հիսուսին :

Գերմանիայում կա լեգենդ , որում խոսվում էր 13 աստվածների գալստի մասին , որոնցից 13-րդը` Լոկին , կռվի աստվածն էր և անհանգստություն և խռովություն բերեց երկրին :
Ֆրանսիայում 1300ական թվականների այդ նշումներով օրը կրակի են մատնվել մի խումբ ասպետները իրենց ընկերոջ դավաճանության պատճառով :
Այս ամենը հաշվի առնելով` մեծ տարածում գտավ այդ սնահավատությունը , որի պատճառով մարդիկ նույնիսկ տներից այդ օրը դուրս չէին գալիս : Որպեսզի ժողովրդին բացատրվի , որ կարիք չկա վախենալու 18_րդ դարում անգլիացիները մի նավ պատրաստեցին , որի անունը կնքվեց "ՈՒրբաթ” և հենց ուրբաթ օրն էլ դուրս եկավ ծով : Բայց այդ նավը իր անձնակազմի հետ որոշ ժամանակ անց անհետ կորած հայտարարվեց:
Մնում է ինքներդ ձեզ համար որոշեք սրանք զուգադիպություն են , թե ոչ …



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More