Դիզայներ Սթյուարթ Հյուզը, որը մասնագիտացած է լյուքս-սարքեր ստեղծելու մեջ, պատրաստել է նախադեպը չունեցող iPhone 4S Elite Gold, որն արժե 9 մլն 400 հազ. դոլար: Հեռախոսի պատյանը զարդարված է 500 ադամանդներով, որից 53-ը Apple-ի լոգոտիպի վրա են: Սարքի ետնային մասը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, իսկ Home կոճակում տեղադրված է 8,6 կարատանոց ադամանդ:
Սմարթֆոնի պատյանը զարդարված է տիրանոզավրի ոսկորների մշակված կտորներով, օպալով և այլ թանկարժեք քարերով: Այս iPhone-ի պահելու համար դիզայները պատրաստել է նաև պլատինե տուփ:
Հյուզը (http://stuarthughes.com) վաճառքի է հանել միայն երկու նման մոդել: Ավելի վաղ դիզայները ներկայացրել էր նաև iPad 2 Gold History Edition թանկարժեք պլանշետը, որն արժե 7 մլն 800 հազ. դոլար:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`