Blogger Widgets

Հնարավոր է` ВКонтакте-ն և Одноклассники-ին փակվեն

Հեղինակային իրավունքի խախտումներով պայմանավորված` Ռուսաստանի Դաշնության սեփականատերերի ներկայացուցիչները որոշում են ընդունել ВКонтакте հայտնի սոցիալական կայքը փակելու մասին: Որոշումը հեշտ չի ընդունվել, քանի որ կայքի օգտատերերը մշտապես ճնշումներ են իրականացրել սեփականատերերի վրա, եղել են նաև սպառնալիքներ նրանց հասցեին:
ВКонтакте-ն փակելու որոշումը կայացվել է այս տարվա նոյեմբերի վերջին: Սոցիալական կայքի փակումը տեղի կունենա երկու փուլով: Սկզբում կկասեցվեն ինտերնետային ծառայություններ մատուցողների սերվերները vkontakte.ru-ում, հետո կայքն ամբողջությամբ կփակվի:
Հաջորդ քայլով Ռուսաստանի Դաշնության սեփականատերերի ներկայացուցիչները աչքի տակ են առել odnoklassniki.ru և facebook.com կայքերը, որոնք նրանց խոսքերով նույն ակտիվությամբ զարգացնում են ցանցահենությունը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More