Blogger Widgets

Facebook-ը պոռնովիրուսի հարձակմանն է ենթարկվում

Սերգեյ Մարգարյան 11:30 AM Նորություններ  


Հաքերները Facebook սոցիալական ցանցում վիրուս են գործարկել, որը օգտագործողի էջում արգելված բովանդակությամբ պոռնոգրաֆիական նյութեր է ավելացնում, հայտնում է MIGnews.com-ը:
Ըստ աղբյուրի` արդեն մի քանի միլիոն օգտվողներ բողոքներ են հղել Facebook-ի գլխավոր խորհրդին` իրենց էջերում պոռնոգրաֆիական պատկերներ հայտնաբերելով:
Սխեման, որով գործում են հաքերները շատ պարզ է. բավական է օգտվողը սեղմի հայտնի մարդկանց լուսանկարների վրա` նրանց կյանքի մասին նոր բան իմանալու նպատակով: Դրանից հետո օգտվողն արդեն ի վիճակի չի լինում կասեցնել պոռնոգրաֆիական եւ բռնություն ներկայացնող պատկերների հոսքը: Ընդ որում, թակարդն ընկած օգտվողից վիրուսն անմիջապես փոխանցվում է նրա բոլոր ընկերներին:
Ըստ պաշտոնական տվյալների` Facebook սոցցանցը օրական մինչեւ 600 000 հաքերական հարձակումների է ենթարկվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է գործել այս հերթական հարձակումը, սակայն Anonymous խմբավորումը ավելի վաղ սպառնացել էր հարձակվել Facebook-ի վրա:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More