Անցնող տարվա ընթացքում տեսա նաև դժբախտ օրեր. Էմմի
Երգչուհի Էմմին
ներկայում զբաղված է իր տեսահոլովակների նկարահանման նախապատրաստական` բեմադրական
ու հագուստների պատրաստման աշխատանքներով: Տեսահոլովակներից մեկը, Էմմիի խոսքով,
մասշտաբներով շատ մեծ է ու անմիջական առնչություն ունի սպորտի հետ, սակայն նա
չցանկացավ բացել փակագծերը:
Այս մասին «Առաջին
լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմին` նշելով, որ տեսահոլովակը լույս կտեսնի
արդեն 2012թ.: Ինչ վերաբերում է երգին, ապա դրա ձայնագրման դեմո տարբերակն արդեն
ավարտվել է, սակայն, նրա խոսքով, այն դեռ փոփոխություններ կարող է կրել, ինչպես
եղավ «Քեզ, իմ սեր» երգի ձայնագրման աշխատանքների հետ կապված:
«Ջնջում էինք, նորից
փոփոխություններ անում, ձայնագրում: Հիմա ինչի վրա աշխատում ենք, լույս կտեսնի
արդեն հաջորդ տարի»,- խոստովանեց երգչուհին:
Այն հարցին` Էմմիի
համար ինչպիսի՞ն էր անցնող տարին ստեղծագործական առումով, վերջինս պատասխանեց, որ
տարին շատ հագեցած էր`լի անակնկալներով, շատ ծանոթություններով:
Երգչուհու խոսքով,
անցնող տարվա ընթացքում ինքը հասցրեց մասնակցել «Եվրատեսիլին», տեսնել նաև դժբախտ
օրեր, ելույթներ ունենալ տարբեր երկրներում, տեսնել իր վաղեմի ընկերներին:
«Այս մեկ ամսվա ընթացքում շատ ավելի աշխատանք
ունեմ անելու»,- եզրափակեց խոսքը երգչուհին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`