Blogger Widgets

Տղամարդկանց ավելի հեշտ է խաբել սոցցանցերում, քան կանանց. հետազոտություն


Երբ խոսքը գնում է սոցցանցերի մասին, տղամարդիկ ավելի միամիտ են գտնվում, քան կանայք: Այսպիսի եզրահանգման են եկել հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող BitDefender ընկերության մասնագետները:
ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում անցկացվել է հարցում, որին մասնակցել են 1500 ինտերնետ օգտագործողներ: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի անզգույշ են և անտեսում են անվտանգության կարգավորումները, երբ, օրինակ, Facebook-ում ծանոթանում են «չքնաղ գեղեցկուհու» հետ: Գրում է The Daily Mail-ը:
Անծանոթների կողմից ուղարկված ընկերական հրավերը մերժել է կանանց 64,2%-ն ու տղամարդկանց միայն 55,4%-ը: Բացի այդ՝ տղամարդիկ ավելի հակված են ընդունել այն կանանց ընկերանալու հրավերները, որոնք ունեն գրավիչ նկար:
«Տղամարդիկ ավելի հաճախ են իրենց վտանգի ենթարկում՝ անզգուշորեն խոսելով իրենց գտնվելու վայրի և անձնական այլ մանրամասների մասին»,-ասել է BitDefender-ի ներկայացուցիչ Ջորջ Փիթրը: Նա այս պահվածը բացատրել է նրանով, որ կանայք ի ծնե ավելի հակված են զգուշանալ, քան տղամարդիկ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More